ԵՄ-ն Գերմանիային լրացուցիչ ֆինանսավորում չի հատկացնի փախստականների համար
Международные новостиԵվրոպական սոցիալական հիմնադրամն առաջիկայում լրացուցիչ ֆինանսական աջակցություն չի հատկացնի Գերմանիային: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հայտարարել է ԵՄ սոցիալական հարցերի հանձնակատար Մարիաննա Տիսենը:
Պաշտոնյայի խոսքով, Գերմանիային արդեն 7.5 մլրդ եվրո է հատկացվել 2014-2021 թվականների համար:
«Մենք այլեւս կարող Գերմանիային գումար փոխանցել՝ ի վնաս այլ երկրների, որոնք ավելի քիչ են տուժել փախստականների հետ կապված իրավիճակի հետեւանքով»,- Տիսենի խոսքերն է փոխանցում Deutsche Welle հեռուստաալիքը:
Միաժամանակ, նա նշել է, որ հիմնադրամում հարցի վերանայումը ծրագրված է 2017 թվականին. այդ ժամանակ Գերմանիան կարող էր փոքր-ինչ ավելի միջոցներ ստանալ:
2015 թվականին ռեկորդային թվով փախստականներ են ժամանել Գերմանիա: Պաշտոնապես այստեղ 1.2 մլն ապաստան հայցող է արձանագրվել: