Թուրքիան պարտություն է կրում բոլոր ճակատներով
Международные новостиԹուրքիայի իշխանությունների կողմից որդեգրած «Զրո խնդիրների հարևանների հետ» քաղաքականությունը կարծես թե վերածվում է «բազմաթիվ խնդիրներ հարևանների հետ»: Միջազգային հեղինակավոր պարբերկաններում զետեղված հրապարակումների համաձայն՝ Թուրքիան այսօր պարտվում է բոլոր ճակատերում, ընդ որում՝ շատ մեծ հաշվով:
Քուրդ զինյալների դեմ պայքարը էական ոչ մի հաջողության չի բերել, երկրի ներսում վաղուց մոլեգնում է քրդական ուժերի դիմադրությունը: Ռուսաստանի հետ կոնֆլիկտը վերածվել է տնտեսական կորուստների, բացի դրանից Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Թուրքիայի սահմաններին՝ Հայաստանում, Սիրիայում, Ղրիմում և Ուկրաինայում: ՆԱՏՕ-ն իր դաշնակիցներն աջակցելու փոխարեն, Թուրքիայի հակառակորդների հետ դաշինքներ են կնքում:
Թուրքիայի իշխող կուսակցության համար լուրջ փորձություն էր Անկարայում զինվորականների դեմ վերջերս իրականացված ահաբեկչությունը, որից հետո թուրքերը իրենց զգացին անպաշտպան և խոցելի սեփական կառավարության կողմից: Գնալով Թուրքիան ավելի ու ավելի է ներքաշվում Սիրիայի հետ պատերազմի մեջ, ինչն իր հերթին հանգեցնում է տնտեսական իրավիճակի վատթարացման, միջազգային զբոսաշրջության նվազման: Իսկ իրավիճակի այսպիսի զարգացումը կարող է տարածաշրջանը ևս մեկ լարվածության աղբյուրի վերածել՝ հանգեցնելով Թուրքիայի կառավարող ուժերի ապակայունացման:
ԱՄՆ-ի հետ հարաբերություններն այնքան էլ լավ չեն և գնալով ավելի են վատանում: Թուրքական «Todayszaman» պարբերականը հաղորդում է, որ ԱՄՆ-ը չհամաձայնվեց Թուրքիայի հետ առ այն, որ Անկարայի ահաբեկչության հետևում Քրդական Ժողովրդական Պաշտպանության Միությունն է կանգնած՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ը Քրդական Ժողովրդական Պաշտպանության Միությունը չի համարում ահաբեկչական կազմակերպություն: Ավելի ուշ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ին մեղադրեց սիրիական քրդերի միլիցիայի հասցեին արված իր հակասող հայտարարությունների համար: Իսկ Էրդողանը շարունակ պահանջում էր, որ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները աջակցեն նրան Սիրիայի քրդերի դեմ պատերազմում:
Բարդ է իրավիճակը նաև Ռուսաստանի հետ: Երեք ամիս առաջ Թուրքիան կրակեց ռուսական ինքնաթիռի վրա: Ստեղծվեց մի լարված իրավիճակ, որը սպառնում էր նաև ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետություններին ներքաշել Ռուսաստանի հետ կոնֆլիկտի մեջ: Այժմ էլ ռուս-թուրքական հարաբերությունները շարունակում են լարված մնալ, և այս պահին Մոսկվան շարունակում է Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառել, ինչը Թուքիայի տնտեսության համար, ըստ մի շարք տնտեսագետների, կարժենա ավելի քան $10մլրդ:
Փաստացի, Թուրքիան ծայրահեղ վատ օրեր է ապրում, շրջապատված է թշնամիներով ու դեռ հարց է, թե ապագայում նրանց թիվը որքանով կավելանա:
Սահակյան Աշխեն