Ուկրաինացիները չեն հավատում Ղրիմը վերադարձնելու հնարավորությանը. հարցում
Международные новости«112 Ուկրաինիա» լրատվական գործակալության կայքում հրապարակված հարցումը ցույց Է տվել, որ ուկրաինացիները չեն հավատում Ղրիմը Կիեւի վերահսկողության ներքո վերադարձնելու հնարավորությանը, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Հարցին, թե «Ուկրաինան կկարողանա արդյոք վերադարձնել Ղրիմը, կայքի այցելուներին առաջարկվել Է պատասխանի երեք տարբերակ. «Այո: ՌԴ-ի վրա մշտական քաղաքական եւ տնտեսական ճնշման դեպքում», «Ոչ: Ռուսաստանը երբեք դրան չի գնա», «Հնարավոր Է, բայց ոչ տեսանելի ապագայում»:
Արդյունքներն Ուկրաինայի իշխանությունների համար մխիթարական չեն. քվեարկածների 72 տոկոսը հաշտվել Է ինքնավար հանրապետության կորստի հետ, 15 տոկոսից քիչ ավելին թերակղզին վերադարձնելը հնարավոր Է համարում հեռավոր ապագայում, եւ միայն 12 տոկոսն Է պատրանքներ տածում Ուկրաինայի կազմում Ղրիմի վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: