Եվրասկեպտիկ նախարարներն սպառնում են Քեմերոնին պաշտոնաթող անել կուսակիցների վրա գրոհելու համար
Международные новостиԲրիտանացի եվրասկեպտիկ նախարարները եւ կառավարող Պահպանողական կուսակցությունից Համայնքների պալատի բազմաթիվ պատգամավորներ սպառնացել են պաշտոնաթող անել իրենց առաջնորդ եւ վարչապետ Դեւիդ Քեմերոնին, եթե նա չդադարեցնի «գրոհը յուրայինների վրա»՝ խիստ հռետորաբանություն բանեցնելով Եվրամիությունից Մեծ Բրիտանի այի դուրս գալու կողմնակիցների հասցեին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հաղորդել Է The Sunday Times շաբաթաթերթը:
«Թորի նախարարները եւ առաջատար խորհրդարանականները հանդես են եկել (Քեմերոնին) անվստահություն հայտնելու սպառնալիքով, եթե վարչապետը չմեղմացնի (Լոնդոնի քաղաքագլուխ) Բորիս Ջոնսոնի եւ մյուս եվրասկեպտիկների վրա իր գրոհների տոնը եւ չդադարեցնի նրանց պաշտոնաթող անելու իր սպառնալիքը»,- ասված Է նյութում:
Ինչպես նշվում Է, պահպանողականների խմբակցությունից խորհրդարանականները պարզաբանումների համար կանչել են թորիների կաբինետի քարտուղար, նախարարական կարգավիճակ ունեցող Ջերեմի Հեյվուդին այն բանի կապակցությամբ, որ նա կառավորության աշխատակիցներին կարգադրել Է Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության հարաբերությունների հետ կապված փաստաթղթեր չտրամադրել նախարարների կաբինետի այն անդամներին, որոնք որոշել են միությանը երկրի անդամակցության շարունակման հանրաքվեից առաջ միանալ Եվրամիությունից երկրի դուրս գալու քարոզչական արշավին:
Թերթը վստահացնում Է, որ միությունից երկրի դուրս գալու գաղափարը պաշտպանում են ընդհանուր առմամբ 140 խորհրդարանականներ, ինչը բակարար չԷ, որպեսզի ի վերջո անվստահություն հայտնվի վարչապետին, բայց բավական Է, որպեսզի կառավարող կուսակցությունը ներքաշվի սուր բանավեճի մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: