Կհանդիպեն Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները
Международные новостиՄոտ ժամանակում Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպում կանցկացվի:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Հուսեին Ջաբարի Անսարին` նշելով, որ այդ հանդիպումներում պետք է քննարկվի այն համաձայնությունների կատարման հարցը, որոնք ձեռք են բերվել Թեհրանում Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ:
Անսարին ասել է, որ Թեհրանում ձեռք բերված համաձայնությունների իրագործումը կխթանի մյուս հարեւան պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը:
Անսարին հայտնել է նաև, որ ադրբեջանական կողմը դեռեւս չի համաձայնվում վերացնել Իրանի քաղաքացիների համար Ադրբեջան մուտքի արտոնագրային ռեժիմը:
Իրանը Ադրբեջանի քաղաքացիների համար Իրան մուտքի վիզային ռեժիմը վերացրել է 2014 թվականին: