Բաքվում հայտարարություն է ստորագրվել «Հարավային գազային միջանցքի» գծով
Международные новостиԵրկուշաբթի Բաքվում «Հարավային գազային հոսք» խորհրդատվական խորհրդի երկրորդ նիստի արդյունքներով մասնակիցները համատեղ համատեղ հայտարարություն են ստորագրել:
Ինչպես հաղորդում է «Թրենդ»-ը, փաստաթղթում ընդգծվում է Ադրբեջանի էներգակիրներով եվրոպական շուկաները հուսալի, անվտանգ եւ երկարատեւ ապահովման նպատակով էներգետիկ ռեսուրսներ արտադրողների, տարանցող երկրների եւ սպառողների միջեւ ռազմավարական հարաբերությունների զարգացման եւ խորացման մտադրությունը:
Փաստաթուղթը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Եվրամիության արտասահմանյան գործերով ու անվտանգության քաղաքականության գծով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի ներկայությամբ ստորագրել են նիստին մասնակից 12 նախարարներ, այդ թվում` Եվրահանձնաժողովի էներգետիկական միության գծով փոխնախագահ Մարոշ Շեվցովիչը:
«Հարավային գազային միջանցք» 3500 կմ երկրաությամբ խողովակաշարով նախատես Ադրբեջանի «Շահդենիզ -2» հանքահորից արդյունահանվելիք գազը երեք հիմնական ուղղություններով հասցնել եվրոպական շուկաներ, որոնք են` ներկայում Վրաստանով անցնող Հարավկովկասյան խողովակաշարը, որը պետք է ընդլայնվի նոր զուգահեռ խողովակաշարի հաշվին; Անդրանատոլիական գազատարը` TANAP, որը պետք է Թուրքիայի արեւելքից գազը հասցնի արեւմտյան սահման, եւ Անդրադրիատիկ գազատարը` TAP, որը ադրբեջանական գազը Թուրքիայի արեւմուտքից եվրոպական շուկաներ պետք է հասցնի Հունաստանի եւ Ալբանիայի վրայով:
Ադրբեջանում ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով խոշոր նախագծերի ճակատագիրը հայտնվել է հարցականի տակ: Բազմաթիվ փորձագետներ հայտնում են, որ անգամ Անդրանատոլիական (TANAP) եւ Անդրադրիատիկ (TAP) գազային նախագծերն ապագայում Ադրբեջանի համար կարող են ոչ թե եկամուտի, այլ բյուջեի համար լրացուցիչ ծանր բեռ դառնալ: Քանի որ երկրում առկա տնտեսական ճգնաժամային պայմանում Ադրբբեջանը ստիպված կարող է վաճառել նախագծում իր մասնաբաժինը, ինչը լրացուցիչ խնդիրներ կառաջացնի:
Ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Նաթիգ Ջաֆարլին musavat.com-ի հետ զրույցում հայտնել է, որ այդ նախագծերի հետ կապված` Ադրբեջանում արդեն տարբեր անհանգստացնող լուրեր են շրջանառվում:
«Երկու տարբերակներն էլ Ադրբեջանի համար բացասական են: Եթե մենք մեր մասնաբաժինը վաճառենք, ապագայում այդ նախագծերում խոսքի իրավունք չենք ունենա: Պարտքն էլ, Ադրբեջանի ներկայիս վիճակի պատճառով, մեզ կտան ավելի մեծ տոկոսներով: Ապագայում ստացած եկամուտը ստիպված ենք լինելու տոկոս վճարել: Այսինքն, տարբեր տեսանկյուններով դիտարկելով ակնհայտ է դառնում, որ մոտ տարիներին Ադրբեջանը խնդիրներ է ունենալու», -համոզմունք է հայտնել տնտեսագետը: