Ереван, 05.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Tasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительности Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 году Кая Каллас посетит Азербайджан Мы желаем Армении и Азербайджану исключительно мира – Зеленский Алиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мира Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного Кавказа Япония впервые с июня 2025 года закупила российскую нефть Гегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителями НАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в Германии


Երևանում բացվեց մանկական կուրության կանխարգելման տարածաշրջանում եզակի կենտրոնը

Հայաստանում տարեկան ծնվող նորածինների 10 տոկոսն անհաս է լինում, որի մեջ ծանրակշիռ մաս են կազմում կուրություն ունեցող երեխաները: Նորածինների կուրությունն ախտորոշելուն և հետագա բուժումն իրականացնելուն կնպաստի սեպտեմբերի 22-ին Երևանում պաշտոնապես բացված «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը»:

Կենտրոնը տեղակայված է Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տարածքում` նորակառույց շենքում, որը երեխաներին սպառնացող կուրության հիվանդությունների ակնային վիրահատություններ իրականացնելու բնագավառի առաջամարտիկ է տարածաշրջանում:

Բարձրորակ վերապատրաստում անցած հայ վիրաբույժների և ԱՄՆ բժիշկների շարունակական համագործակցության շնորհիվ կենտրոնը միտված է Հայաստանում և տարածաշրջանում կուրության կանխարգելման նպատակով բուժման և ծառայությունների մատուցման գերազանցության ապահովմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ` Վահան Պողոսյանը ներկաներին ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղերձը:

«Սա եզակի նախաձեռնություն է, որը կօգնի բարելավելու համեմատաբար նոր զարգացող ակնային հիվանդությունների դեմ պայքարն ու բազմաթիվ նորածիններին կփրկի սպառնացող կուրությունից: Կարևոր այս ծրագիրը կյանքի է կոչվել ԱՄՆ զարգացման գործակալության, «Հայկական ակնաբուժության նախագծի» ու Մալայանի անվան ակնաբուժական կետրոնի համատեղ ջանքերով:

Այդ նախաձեռնության շուրջը համախմբվել են ոլորտի այլ շահագրգիռ կազմակերպություններ ևս: Հատկանշական է, որ կենտոնն ամբողջովին կառուցվել է ՀՀ Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձու թյան և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի կողմից: Մի կառույց, որը կոչված է նպաստելու պերինատալ ու մանկական հիվանդությունների կանխարգելմանը:

Երևանում կկիրառվեն ինովացիոն մոտեցումներ, ինովացիոն բժշկություն, որը երեխաների կուրության կանխարգելումը Հայաստանում կբարձրացնի նոր մակարդակի: Իսկ ամենավերջին սերնդի արտադրությունը հնարավորություն կտա բարձրացնել նորածինների  խնամքի որակն ու տեղում կազմակերպելու բուժանձնակազմի վերապատրաստումները: Ակնկալում ենք գերազանց արդյունք: Ծրագրվում է անդրադառնալ ոչ միայն ակնային, այլև մեկ այլ շատ կարևոր խնդրի լուծմանը` անհաս, ցածր քաշով նորածինների հետագա զարգացման հսկողության կենտրոնի ստեղծմանը»,-ասված էր նախարարի ուղերձում:

Վերարտադրողական առողջությանպերինատալոգիայիմանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտիտնօրեն Ռազմիկ Աբրահամյանի խոսքով` կենտրոնի կարևոր կողմերից է այն, որ այն կնպաստի ոչ միայն հայ ազգաբնակչության խնդիրների լուծմանը, այլև հարևան երկրների երեխաներին: «Մինչ այս պահը կենտրոնում 70 երեխայի մենք կատարել ենք ռետինոպատիայի լազերային բուժում, 7 երեխայի` խոռոչային բուժում»,-հայտնեց Ռազմիկ Աբրահամյանը:

Ամերիկահայ ակնաբույժ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության հիմնադիր-նախագահ ՌոջերՕհանեսյանի հավաստմամբ` Հայաստանում նման կենտրոնի բացումն անհրաժեշտություն էր, քանի որ տարեկան 60-100 հայ երեխա կուրանում էր: «Այժմ հնարավոր է 90 տոկոս դեպքերում կանխարգելել կուրության դեպքերը, իսկ 10 տոկոս դեպքում հնարավոր է բուժում իրականացնել այստեղ: Այս կենտրոնը եզակի է, նման բան ոչ մի տեղ չկա: Կարող ենք այստեղ վիրահատել ու, ինտերնետի միջոցով հեռարձակելով, կապ հաստատել աշխարհÕ « տարբեր մասնագետների հետ: Սա լուրջ համագործակցություն է Հայաստանի ու Ամերիկայի բժիշկների միջև»,-ասաց Ռոջեր Օհանեսյանը:

Կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը ներկա էին Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը, ԱՄՆ փոխդեսպան Վուդվորդ Քլարք Փրայսը, Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը, Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին և այլք:

 

 

 

 

 

 

Tasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войны«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаДень памяти и скорби: обращение Константина Затулина