Սիրիայում հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում Է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Международные новостиՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել Է, որ Սիրիայում հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում Է, չնայած առանձին միջադեպերին, տեղեկացնում է Reuters գործակալությանը:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Սիրիայի գծվ աշխատանքային խումբը փորձում Է համոզվել, որ կրակի դադարեցումը շարունակվում Է:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Սիրիայի գծով աշխատանքային խումբը նիստ Է գումարելու Երեւանի ժամանակով ժամը 18:00-ին:
Այդ մասին հայտարարվել Է այն բանից հետո, երբ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էյրոն հայտարարել Է երկրում զինադադարի խախտումները քննարկելու համար աշխատանքային խմբի հանդիպում անցկացնելու անհրաժեշտության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: