Ստավրոպոլում Սու-25 է կործանվել. օդաչուն զոհվել է
Международные новостиՓետրվարի 29-ին Ստավրոպոլում Սու-25 օդանավ է կործանվել, օդաչուն զոհվել է: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Այսօր Մոսկվայի ժամանակով 19:23-ին Ստավրոպոլի երկրամասի Բուդյոնովսկ օդանավակայանի մերձակայքում պլանային ուսումնա-վարժական թռիչք իրականացնելիս Սու-25 օդանավ է կործանվել»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում:
Ըստ Ինտերֆաքսի, օդանավն ընկել է անմարդաբնակ վայրում, ավերածություններ չկան: Պատահարի պատճառների հետաքննության համար նախարարությունում հատուկ հանձնաժողով է ստեղծվել: