Թուրքիայի մեջլիսում անվտանգության միջոցները խստացվել են
Международные новостиԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում փետրվարի 17-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո թուրքական մեջլիսում որոշվել է անվտանգության խստացման նոր միջոցներ կիրառել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբեր ականը:
Մեջլիսի տարածքի սահմանային այն հատվածները, որոնք պարսպապատված չեն, կպարսպապատվեն: Նախարարներին ուղեկցող անվտանգության մեքենաներն այսուհետ իրավունք չեն ունենա մուտք գործել մեջլիսի տարածք: 18:00-ից սկսած այցելուների մուտքն արգելված կլինի: Մեջլիսում հանդիպումների համար նախապես չգրանցված անձինք ներս չեն թողնվի: Պատգամավորների հետ մեջլիս եկած այցելուները հատուկ ստուգումներ կանցնեն, ինչից հետո նրանց կտրամադրվի ներս մտնելու քարտ:
Որոշվել է նաև, որ մեջլիս մտնող մեքենաներում պաշտոնյաների առկայությունը ստուգելու նպատակով մեքենայի հետևի ապակիները կբացվեն և ստուգումներ կիրականացվեն: