Ջիզրեում ցերեկային ժամերին փողոց դուրս գալու արգելքը հանվել է
Международные новостиԹուրքիայի քրդաբնակ Շըրնաք նահանգի Ջիզրե գավառում մասնակի հանվել է փողոց դուրս գալու արգելքը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, Շըրնաքի նահանգապետարանը հայտարարություն է արել այն մասին, որ այ սուհետ 05:00-ից մինչև 19:30-ը Ջիզրեում փողոց դուրս գալու արգելքը չի գործելու: Սակայն դրան հաջորդող ժամերին արգելքը նախկինի նման ուժի մեջ կլինի:
Ջիզրեում 2015 թվականի հուլիսից 5 անգամ պարետային ժամ է հայտարարվել: 2015թ. դեկտեմբերի 14-ին հայտարարված և մինչև օրս տևած պարետային ժամվա ընթացքում 78 մարդ է զոհվել: 2015թ. հուլիսից ի վեր զոհվել է 112 մարդ: