Կրեմլում հորդորել են Մոսկվայում երեխայի սպանությունը չկապել ազգային հարցի հետ
Международные новостиՄոսկվայում դայակի կողմից չորսամյա երեխայի սպանությունը Կրեմլում որակել են հրեշավոր ողբերգություն, որը ոչ մի կերպ կապված չԷ ազգային հարցի հետ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել Է, որ Մոսկվան հսկայական բազմադավան ու բազմազգ մեգապոլիս Է եւ «հարկավոր չԷ դա կապել ինչ-որ ազգային հարցի հետ»:
Սպանված աղջնակի գլխատված մարմինը հայտնաբերվել Է Ժողովրդական աշխարհազորի փողոցում հրդեհի մարումից հետո: Հետաքննության տվյալներով՝ սպասելով մինչեւ ծնողները ավագ երեխայի հետ հեռանան բնակարանից, Ուզբեկստանից 38-ամյա դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովան կատարել Է մանկան սպանությունը, հրկիզել բնակարանը եւ հեռացել պատահարի վայրից՝ իր հետ տանելով աղջկա գլուխը:
Կնոջը բռնել են մետրոյի «Օկտյաբրսկոյե պոլե» կայարանի մոտ: Ականատեսների խոսքով՝ նա ամբողջովին սեւ Էր հագնված եւ կրոնական կարգախոսներ Էր գոչում արաբերենով:
Դրա հետ մեկտեղ Պեսկովն այն կարծիքին չԷ, որ այդ այդօրինակ ողբերգությունները պետք Է քննարկվեն ԶԼՄ-ներում: «Այս դեպքում ես լիովին համաձայն եմ համերկրային ալիքների հետ»,- նշել Է Պեսկովը՝ մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ այդ հանցագործության վերաբերյալ սյուժեները բացակայում Էին մեծ հեռուստաընկերությունների եթերում:
Ավելի վաղ Մոսկվայի Մայր մզկիթի գլխավոր իմամ Իլդար Ալյաուտդինովը հայտարարել Է, որ այդ սպանոթյունը չպետք Է իսլամին առնչվող ասոցացիաներ առաջացնի: «Խոսքը բացարձակապես ոչ ադեկվատ անձի մասին Է, ուստի միանգամայն սխալ Է ինչ-ինչ արարքներ զուգորդել մուսուլմանների ու իսլամի հետ»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: