Ереван, 23.Январь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Апелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину» Фотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWP Испания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и Арменией Президент США: Путин пойдет на уступки Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира Инспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн. Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровища Парламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодекс Трамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят» ААЦ подала два иска против Степана Асатряна


Արդարության ճգնաժամ՝ Հայաստանում. հասարակությունը բարիկադներ է կառուցում

Վերջին ամիսների հայաստանյան ներքաղաքական անցուդարձի կարևորագույն առանցքը քաղաքացիական անհնազանդության փոքրիկ բռնկումներն են: Արդարության ճգնաժամի մեջ խարխափող քաղաքացիները, իրենց խնդիրների լուծման համար այլ ելք չգտնելով, փակում են նախագահական կեցավայրի մուտքը՝ Սերժ Սարգսյանին հանդիպելու և նրա միջոցով արդարության հասնելու աղոտ հույսով, փողոցներ և ճանապարհներ են փակում, հավաքվում են կառավարության շենքի մոտ: Իմպոտենտ ընդդիմության պայմաններում, երբ ոչ իշխանական ուժերը այդպես էլ չեն կողմնորոշվում՝ ընդդիմադիր են, այլընտրանք, եռյակ թե քառյակ, սա, թերևս, անտերության մատնված հասարակության կողմից միակ և հնարավոր ըմբոստանալու միջոցն է: Չունենալով ռեալ աջակցություն և այնպիսի առաջնորդող քաղաքական ուժ, որը կհունավորի իր սոցիալական բողոքները և դրանք կվերածի քաղաքական շարժման՝ հասարակությունը ինքը կարծես, ճանապարհներ փակելով և բողոքի նմանատիպ գործողություններով, բարիկադներ է կառուցում, ընդ որում ոչ միայն իշխանությունների, այլև նույն անգործունակ ընդդիմության դեմ: Վերջին օրերին մի քանի այդպիսի դեպքեր եղան՝ ակցիաներ նախագահական կեցավայրի և կառավարության մերձակայքում, Հովք գյուղի բնակիչները, չկարողանալով ստանալ վառելափայտ ձեռք բերելու հնարավորություն, փակեցին միջպետական ճանապարհը, իսկ երեկ նույն բանն արեցին Ծովակ համայնքի մի խումբ բնակիչներ, ովքեր փակել էին իրենց գյուղից դեպի Վարդենիս քաղաք մտնող ավտոճանապարհը: Պատճառը երկու օր առաջ վարդենիսցիների կողմից Ծովակի երկու բնակիչների' հայր եւ որդու դաժան ծեծի ենթարկելու դեպքն էր: Պատճառը, մեծ հաշվով, կենցաղային էր և իշխանությունների հետ չէր առնչվում: Վարդենիս-Երեւան ավտոճանապարհին 1995թ. ծնված Մանուկը, վարելով BMW մակնիշի ավտոմեքենան հանդիպել է դիմացից երթեւեկող ՎԱԶ 21/150 մակնիշի մեքենային: Վարորդները ճանապարհը չեն զիջել միմյանց: Արդյունքում Հրավարդ Սարգսյանը (Գագիկ) եւ նրա որդին՝ Մանուկ Սարգսյանը, մյուս մեքենայի երկու անծանոթների հետ վեճի են բռնվել, որի ժամանակ էլ անծանոթները ծեծել են Մանուկին եւ նրա հորը՝ գանգուղեղային տրավմայի ենթարկելով Գագիկին: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Վարդենիս քաղաքի բնակիչներ՝ 38-ամյա Մարտին Հակոբյանը, 27-ամյա Զոհրաբ Կարապետյանն ու 27-ամյա Հրանտ Շաբոյանն են եղել Ծովակի բնակիչներին ծեծողները: Ավելին՝ տղաներն իրենց վայրագությունն անելուց հետո փակել են տան դռներն ու փախուստի դիմել: Եվ հենց այս փաստն էլ խիստ զայրացրել էր Ծովակի բնակիչներին, ովքեր արդարության եւ հանցագործներին շտապ գտնելու պահանջով փակել էին Վարդենիս մտնող ճանապարհը: Հասկանու՞մ եք, Հայաստանում արդարության ճգնաժամը այն աստիճանի է հասել և վստահությունը պետական օղակների նկատմամբ այնքան ցածր է, որ մարդիկ ցանկացած երևույթի դեպքում, անգամ եթե դա կենցաղային բնույթի հանցագործություն է, ապավինում են բողոքի ակցիաների միջոցով իշխանությունների վրա ճնշում գործադրելու և արդարության հասնելու միջոցին: Սա, իհարկե, պետական մարմինների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու գործուն մեխանիզմների բացակայության արդյունքն է: Հասարակությունը համոզված է, որ մեր երկրում ամեն ինչ, անգամ կենցաղային հանցագործության բացահայտումը, կախված է ՛՛վերևների՛՛ կամքից: Հասարակական դժգոհությունների ֆոնին նմանատիպ ակցիաները պարզապես սառը ցնցուղ են քաղաքական համակարգին: Հասարակական տրամադրությունները եռում են: Ամբողջ հասարակությունը հայտնվել է այնպիսի վիճակում, որ ոչ ոք այլևս կորցնելու ոչինչ չունի: Դուք հասկանու՞մ եք հասարակական ուղերձը: Հասկանու՞մ եք, որ ձեր՝ սեփական պատյանից դուրս գործելու անկարողությունը արդեն անկառավարելի է դարձնում հասարակությանը: Հասկանու՞մ եք, որ տարիներ շարունակ համացանցում և այլ հարթակներում արծարծվող և ձեր կողմից անտեսվող թեմաները դամոկլյան սրի նման կախվում են ձեր գլխին... Գոնե այս սառը ցնցուղից հետո ի վիճակի՞ եք սթափվելու: Մարդիկ, որոնք ձեզ քննադատում են կամ լուծումներ առաջարկում՝ ձեր կամ պետության թշնամիները չեն: Մեծամասնության համար մեծ հաշվով կարևոր չէ իշխողի անձը, սակայն ձեր կողմից դրսևորվող քաղաքական իմպոտենտությունը երկիրը նետում է ծայրահեղ, անվերադարձ, կործանարար պրոցեսների մեջ: Տղերք, սա իսկապես սահմանագիծն է: Սթափվեք: Սառը դատեք և սթափ գնահատեք իրավիճակը: Մեր հասարակությունը պատրաստ է ցավոտ, երկարատև, բայց արդյունավետ փոփոխությունների: Ի վերջո, որևէ կետից հարկավոր է սկսել: Իսկ դուք անգամ այդ կետը չեք փորձում որոնել: Օգտագործեք այն մտավոր և ստեղծագործական ներուժը, որ դեռևս մնացել է Հայաստանում: Հակառակ պարագայում կիշխեք մի Հայաստանում, որտեղ իշխվողներ այլևս չեն մնացել... Վարուժան Բաբաջանյան
Апелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейПрезидент США: Путин пойдет на уступкиАйк Мартиросян стал победителем Международного шахматного турнираИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360Внешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»Коррупция вернулась в КГД? «Паст»Отравились не едой, а... угарным газом: «Паст»Нарушение годами: нулевое производство: почему Антикоррупционный комитет «не видит» очевидного? «Паст» У Самвела Карапетяна диагностировали коронавирус, ему намеренно не оказали медпомощь: Арам ВардеванянЕАЭС и Россия — в основе экономики Армении: цифры, рынки и зависимости Министр юстиции РА приняла посла БолгарииВ Гренландии отметили спад экономической активности после угроз США