7,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սումատրայի ափերի մոտ
Международные новости7,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Սումատրայի ծովափից հարավ-արեւմուտք ընկած շրջանում:
Այդ մասին հայտնել Է Երկրի ուսումնասիրման գերմանական կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր 10 կիլոմետր խորության վրա:
Սեյսմոլոգիական այլ կենտրոնների տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կարող Է գերազանցել 8 բալը:
Զոհերի, ավերածությունների, ինչպես նաեւ ցունամիի առաջացման սպառնալիքի մասին տվյալներ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: