Կադիրովը կմասնակցի Չեչնիայի ղեկավարի ուղղակի ընտրություններին. ԶԼՄ-ներ
Международные новостиՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ժամկետը երկարացնելու թույլատվություն կստանա և կմասնակցի հանրապետության ղեկավարի ուղղակի ընտրություններին:
Ինչպես տեղեկացնում է rbc.ru-ն, Կադիրովը կնշանակվի Չեչնիայի ղեկավարի պաշտոնակատար մինչև ապրիլի 5-ը: Սեպտեմբ երին Կադիրովը կմասնակցի հանրապետության ղեկավարի ուղղակի ընտրություններին:
Ավելի վաղ Ռամզան Կադիրովն ասել էր, որ երկրի ղեկավարության հետ չի քննարկել իր ապագան` հանրապետության ղեկավարի պաշտոնում: Նա ընդգծել է, որ կընդունի Վլադիմիր Պուտինի ցանկացած որոշում: