ՄԱԿ-ի ԱԽ-ն հավանության է արժանացրել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը
Международные новостиՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 2-ին հավանության է արժանացրել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը:
Թիվ 2270 բանաձեւին կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները:
Բանաձեւով արգելվում է Փհենյանին ավիացիոն եւ հրթիռային վառելիքի մատակարարումները, բացի այդ Հյուսիսային Կորեա ուղղվող եւ այնտեղից դուրս եկող բոլոր բեռները պետք է ստուգման ենթարկվեն: Փաստաթուղթը նաեւ արգելում է այդ երկրին սովորական սպառազինություններ վաճառել, զգալիորեն սահմանափակվում է երկրից ածխի, երկաթի, ոսկու եւ հազվագյուտ բնական հանածոների արտահանումը: Նաեւ ֆինանսական պատժամիջոցներ են սահմանվում Հյուսիսային Կորեայի բանկերի նկատմամբ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ բանաձեւ էր ներկայացրել, որը, ամերիկյան կողմի հայտարարությունների համաձայն, ավելի քան երկու տասնամյակի ընթացքում «ամենախիստ պատժամիջոցներն» է նախատեսում Հյուսիսային Կորեայի դեմ: