Airbus 380-ը ռեկորդային անվայրէջք թռիչք է կատարել
Международные новостиEmirates Airline ավիաընկերության A380 ինքնաթիռը կատարել է ամենաերկար անվայրԷջք առեւտրային թռիչքը, տեղեկացնում Է Արմենպրես՝ հղում անելով BBC-ին:
Հանրանավը հաղթահարել Է շուրջ 14,2 հազար կիլոմետր՝ Դուբայից Օքլենդ (Նոր Զելանդիա) թռչելով 17 ժամ 15 րոպեում:
Դուբայ – Օքլենդ առաջին չվերթը կատարել Է A380-ը, բայց կանոնավոր ավիահաղորդակցության համար, ըստ որոշ տվյալների՝ կօգտագործվի Boeing 777-ը:
Նախորդ ռեկորդը սահմանել Էր Ավստրալիայի Qantas ավիափոխադրողը. 2014 թականին ինքնաթիռը կատարել Էր Սիդնեյից Դուբայ չվերթը՝ 13,8 հազար կիլոմետր հեռավորությունն անցնելով գրեթե 17 ժամում: