Մարդինում երեք թուրք զինվոր է մահացել
Международные новостиԹուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է Մարդին նահանգի Դարգեչիթ գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ բախվելու հետևանքով ունեցած զոհերի մասին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Կողմերի միջև բախման հետևանքով զոհվել է երեք թուրք զինվոր: ԶՈՒ գլխավոր շտաբից հայտնել են նաև, որ իրենք կարողացել են սպանել ութ քուրդ զինյալի: