Ադրբեջանի ԿԲ-ի հաճախորդների մեջ մեծ թվով ահաբեկիչներ կան
Международные новостиԱդրբեջանի կենտրոնական բանկին կից Ֆինանսական մոնիտորինգի ծառայությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Ալ Կաիդա» պատժամիջոցների հանձնաժողովի փետրվարի 29-ին ընդունած որոշումներին համապատասխան մարտի 3-ին նորացրել է բանկի «սեւ ցուցակը»` հավելելով եւս 12 ահաբեկիչների անուններ: Ցուցակում ընդգրկված են 100-ից ավելի ահաբեկչական կասկածվող ֆիզիկական եւ իրավաբանական հաճախորդներ:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, ցուցակը նորացվել է Ադրբեջանի կառավարության կողմից 2010 թվականի հունիսի 25-ին «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության, միացած միջազգային պայմանագրերի, ինչպես նաեւ ՄԱԿ անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի հիման վրա պատժամիջոցներ կիրառվելիք ֆիզիկական եւ իրավաբանական անձանց Ընդհանուր ցուցակը հաստատելու կարգի» հիման վրա ընդունած թիվ 124 որոշման համաձայն:
Ցուցակում ավելացված 12 անձանցից 11-ը կասկածվում են «Ալ Կաիդա»-ի, մեկը` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ: Թերթը նշել է նրանց անունները` Աբդ Ալ-Բասեթ Ազզոզ, Գյուլմուրոդ Խալիմով, Նուսրեթ Իմամովիչ, Մուհամադ Ալ-Նաջդի, Մորադ Լաաբուդի, Ալի Մուսա Ալ-Շաֆախ, Հասան Ալ-Սալահայն Սալիհ Ալ-Շհա`ար, Մոունիր Բեն Դհաոու Բեն Բռահիմ Բեն Հելալ, Մոհամեդ Աբդել-Հալիմ Հեմաիդա Սալեհ, Սալիմ Բենգհալեմ, Աբու Ուբայդահ Յուսուֆ Ալ-Անաբի, Հարաքաթ Սհամ Ալ-Իսլամդըր: