Ռուսաստանցիների մեկ երրորդը ցանկանում Է նախագահի պաշտոնում կնոջ տեսնել
Международные новостиՌուսաստանցիների մեկ երրորդը ցանկանում Է, որ առաջիկա 10-15 տարում կինն զբաղեցնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, այդ մասին են վկայում «Լեւադա կենտրոնի» կողմից անցկացված հարցման արդյունքները:
Հարցմանը մասնակցած կանանցից դա ցանկանում Է գրեթե կեսը (44 տոկոս), իսկ տղամարդկանցից՝ յուրաքանչյուր հինգերորդը (21 տոկոս): Բոլոր հարցվածների 20 տոկոսը չի ցանկանում կնոջ տեսնել նախագահի պաշտոնում:
Ճնշող մեծամասնությունը (77 տոկոս) դրական Է վերաբերվել քաղաքականությանը կանանց մասնակցությանը, 64 տոկոսն ասել Է, թե կցանկանար կանանց տղամարդկանց հետ հավասար տեսնել պետական բարձրագույն պաշտոններում:
2014 թվականին նախագահի պաշտոնում կնոջ տեսնել ցանկանողների թիվն ավելի մեծ Էր. դա ցանկանում Էր հարցվածների 46 տոկոսը: