Մոսկվայում երեխային սպանած դայակին մեղադրանք է առաջադրվել
Международные новостиՄոսկվայում չորսամյա աղջնակի սպանության մեջ կասկածվող Ուզբեկստանի քաղաքացի դայակին առաջադրվել է մեղադրանք:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, այդ մասին հաղորդել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
«Միջին Ասիայի երկրներից մեկի 1977 թվականին ծնված քաղաքացու նկատմամբ, ով կասկախծվում է 4-ամյա աղջնակի սպանության մեջ, առաջադրվել է մեղադրանք մանկահասակ անչափահասի սպանության հոդվածով»,-ասել է Վլադիմիր Մարկինը: Նրա տեղեկացմամբ` քննության ընթացքում նշանակվել է նարկո-հոգեբանական-հոգեբուժական համալիր փորձաքննություն, որը կորոշի նրա հոգեկան վիճակը:
Մոսկվայում «Октябрьское поле» մետրոկայարանի մոտ փետրվարի 29-ին ձերբակալվել է դայակը, ով կասկածվում է երեխայի սպանության մեջ: Ձերբակալության պահին նա ձեռքում պահել է սպանված երեխայի գլուխը: