Հռոմի պապը փախստականների հոսքը Եվրոպա «արաբական ներխուժում» է անվանել
Международные новостиՀռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ փախստականների հոսքն Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներից դեպի ԵՄ երկրներ կարելի է «արաբական ներխուժում» անվանել, փոխանցում է rosbalt.ru-ն:
Ինչպես գրում է LʼOsservatore Romano թերթը, Ֆրանցիսկոսը կոչ է արել Եվրոպային հաղթահարել անասելի միգրացիոն ճգնաժամը և դրանից օգուտ քաղել:
Պոնտիֆիկոսն ընդգծել է նաև, որ Եվրոպան չի կարող թույլ տալ իրեն «ազգային եսասիրություն» դրսևորել։ Նրա կարծիքով` ԵՄ պետությունները պետք է նոր խթան գտնեն միասնության հասնելու ճանապարհին:
Ավելի վաղ Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը կոչ է արել պոտենցիալ տնտեսական ներգաղթյալներին ավելի լավ բաժին ման չգալ եվրոպական երկրներում: