ԱՄՆ-ն զորավարժություններ է անցկացնում Արկտիկայում
Международные новостиԱՄՆ ռազմածովային ուժերը զորավարժություններ են սկսել Արկտիկայում Մեծ Բրիտանիայի, Կանադայի ու Նորվեգիայի մասնակցությամբ, Այդ զորավարժությունների շտաբը Հյուսիսային ՍԱռուցյալ օվկիանոսի լողող սառույցների վրա է,
ԱՄՆ Ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Դեւիդ Քիրկը ավելի վաղ հավաստիացնում էր, որ ICEX կոդային անվանումով այդ զորավարժությունները, որոնք 1960-ականներից առայսօր արդեն 27-րդ անգամն են անցկացվում «ոչ մի կերպ պայմանավորված չեն ենթադրյալ հակառակորդների գործողություններով»:
Առկա տեղեկություններով՝ չորեքշաբթի մեկնարկած զորավարժություններում ներգրավված են ընդհանուր առմամբ 200 զինծառայողներ, երկու հարվածային սուզանավ, երկու ավտոնոմ սարք, բացի դրանից՝ անօդաչու թռչող սարքեր, զանազան սենսորներ ու արբանյակներ, Ծրագրվում է, որ զորավարժությունները հինգ շաբաթ կտեւեն, հայտնում է ՏԱՍՍ-: