Թուրքմենստանում օդերևութաբանական սխալ կանխատեսումների պատճառով աշխատանքից ազատել են գլխավոր օդերևութաբանին
Международные новостиԹուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը աշխատանքից ազատել է երկրի գլխավոր օդերևութաբանին՝ սխալ կանխատեսումների պատճառով. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Պետության ղեկավարը կառավարության նիստի ընթացքում ընդգծել է, որ թուրքմեն օդերևութաբանների աշխատանքի հիմնական թերացումը եղանակի խանխատեսումների ոչ հավաստի լինելն է:
«Մենք օդերևութաբանական կոմիտեին ֆինանսական օգնություն ենք ցուցաբերել, մեծ քանակությամբ անհրաժեշտ սարքավորումներ ենք ձեռք բերել և Խալիևը խոսք էր տվել, որ դրանից հետո կանխատեսումները ճշգրիտ են լինելու: Սակայն չնայած դրան՝ վերջին շրջանում եղանակի սխալ կանխատեսումներն ավելացել են»,-ասել է Բերդիմուհամեդովը:
Նրա խոսքով՝ դա բացասաբար է ազդում գյուղատնտեսական աշխատանքների վրա և դժվարություններ է ստեղծում տրանսպորտային համակարգի աշխատանքում, ինչպես նաև զանգվածային մշակութային միջոցառումներ անցկացնելու հարցում: