Ոստիկանությունը Ստամբուլում Zaman-ի գրասենյակի մոտ ցուցարարների դեմ պլաստիկե փամփուշտներ է գործի դրել
Международные новостиՍտամբուլում ընդդիմադիր Zaman թերթի խմբագրության շենքի մոտ, որը գրավվել է կառավարական ուժերի կողմից, շարունակվում են ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումները: Ոստիկանությունը պլաստիկե փամփուշտներ եւ արցունաքաբեր գազ է կիրառել, հայտնում է Hurriyet-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ ցուցարարների շարքերում տուժածներ կան:
Ոստիկանությունը թույլ չի տալիս աշխատակիցներին մտնել խմբագրության շենք, իսկ համացանցից էլ ջնջվում է ողջ վեբ կոնտենտը
Ավելի վաղ Zaman –իլրագրող Էմրե Սոնջանը հայտնել էր, որ սպասվում է, որ նման գրոհի կենթարկվի նաեւ Անկարայում Zaman-ի գրասենյակը: