ՌԴ փոխարտգործնախարարը Մամեդյարովի հետ հանդիպումը որակել է կառուցողական եւ արդյունավետ
Международные новостиՌուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, ով մարտի 4-ին այցելել էր Բաքու, գոհ է մնացել Ադրբեջանի արտգոծնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքից: Նա ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է, որ հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են նաեւ Հարավային Կովկասի պետությունների հարաբերությունները, կառուցողական է եղել:
«Մենք քննարկել ենք երկկողմ հարաբերությունները, քաղաքական մակարդակով առաջիկա հանդիպումների գրաֆիկը: Բնականաբար խոսք է եղել տարածաշրջանային խնդիրների, հարավային Կովկասի, տարածաշրջանի առաջատար պետությունների հետ մեր հարաբերությունների մասին»,- ասել է Կարասինը եւ հավելել, որ հանդիպումը եղել է կառուցողական, արդյունավետ եւ շատ հետաքրքիր: