Սիրիացի աշխարհազորայիններն ազատագրել են ԻՊ-ի գրաված անցակետը` Իրաքի հետ սահմանին
Международные новостиՍիրիացի աշխարհազորայինները շաբաթ գիշերն ազատագրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրաված «Ալ-Թանֆ» սահմանային անցակետը, որը գտնվում է Իրաքի հետ սահմանին:
Ինչպես տեղեկացնում է dw.com-ը, այս մասին հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհուրդը, որի տվյալներով` սիրիացիները հարձակում են իրականացրել` ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի մասնակից ինքնաթիռների ավիահարվածների աջակցությամբ:
Նշվում է, որ Իրաքի հետ սահմանային անցակետը վերահսկողության տակ են առել «Սիրիայի ազատ բանակի» զինվորները, որոնք Սիրիա են ժամանել Հորդանանից:
ԻՊ-ի գրոհայինները անցակետը գրավել էին 2015-ի մայիսին: