Թալիբները հրաժարվում են Քաբուլի հետ խաղաղ բանակցություններից
Международные новостиԱֆղանական «Թալիբան» շարժումը հրաժարվել է Քաբուլի հետ խաղաղ բանակցություններին մասնակցությունից:
«Քանի դեռ բռնազավթումը չի ավարտվել, թալիբները հանված չեն սեւ ցուցակներից, բանտարկյալներն ազատված չեն, այդ անօգուտ եւ մոլորեցնող բանակցությունները ոչ մի արդյունք չեն տա», - աղֆանստանցի թալիբների հայտարարությունն է մեջբերում AFP-ն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հունվարի 11-ին Իսլամաբադում տեղի ունեցավ Պակիստանի, Աֆղանստանի, Չինաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումը, որը նվիրված էր թալիբների հետ նախկինում ընդհատված շփումների վերականգնման նպատակով «ճանապարհային քարտեզի» նախագծի քննարկմանը:
Աֆղանական կառավարության եւ «Թալիբանի» միջեւ ոչ ֆորմալ բանակցությունների առաջին փուլը տեղի ունեցավ պակիստանյան լեռնային Մարի հանգստավայրում, անցյալ տարվա հուլիսի 7-ին: Սակայն դրանից հետո շփումներն ընդհատվեցին 2013-ին թալիբների առաջնորդ մոլլա Մոհամմադ Օմարի մահվան վերաբերյալ տեղեկության ի հայտ գալուց հետո: