Արժույթի միջազգային հիմնադրամը չինական յուանը միջազգային պահուստային արժույթ է ճանաչել
Международные новостиԱրժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) պաշտոնապես չինական յուանը միջազգային պահուստային արժույթ է ճանաչել։
Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, ասվում է հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Ինչպես նշվում է՝ այդ կապակցությամբ կազմակերպության տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել այն առանձին տողով ԱՄՀ անդամ երկրների արժութային պահուստների կազմի մասին եռամսյակային հաշվետվություններում ներառելու մասին՝ ԱՄՆ դոլարի, եվրոյի, ճապոնական յենի, բրիտանական ֆունտի, շվեյցարական ֆրանկի, ավստրալական դոլարի ու կանադական դոլարի հետ մեկտեղ։
Նշվում է, որ Չինաստանի արժութային պահուստների գնահատման վրա այդ քայլը որևէ կերպ չի ազդի։
Որոշումն ուժի մեջ կմտնի 2016-ի հոկտեմբերի 1-ից։