Աստրախանի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել
Международные новостиԳոա-Մոսկվա չվերթն իրականացնող «Բոինգ» ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Աստրախանի օդանավակայանում, գրում է lifenews.ru-ն:
Ինքնաթիռի անձնակազմը նման որոշում է կայացրել էլեկտրական մալուխների ցանցի անսարքության պատճառով:
Ինքնաթիռի ներսում եղել է 224 ուղևոր: Ուղևորներից ոչ ոք չի տուժել: Օդանավակայանի ծառայությունների կողմից ինքնաթիռի զննումից հետո որոշում կկայացվի այն մասին, թե արդյոք այն կշարունակի իր երթուղիով չվերթը, թե ուղևորների համար կուղարկվի նոր ինքնաթիռ: