Բուլղարիան ավելի քան 400 ուժային կուղարկի Հունաստանի հետ սահմանը հսկելու համար
Международные новостиԲուլղարիայի իշխանությունները ավելի քան 400 զինվորական և անվտանգության աշխատակից կուղարկեն Հունաստանի հետ սահմանը հսկելու համար: Այդ մասին հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը. հաղորդում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է Ֆրանս-Պրես գործակալությունը, բուլղարական իշխանությունները նման որոշում են կայացրել տաք եղանակների հաստատման հետ մեկտեղ «բալկանական երթուղու» վրա ներգաղթյալների հոսքի մեծացման հետ կապված:
«Հարյուրավոր մարդիկ, բանակի ավելի քան 400 ներկայացուցիչ, ռազմական ստորաբաժանումներ և ոստիկանությունը կլինեն այստեղ անընդհատ»,- ասել է Բորիսովը:
Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում Հունաստանի հետ սահմանին կարող են հավելյալ մոբիլիզացնել մոտ 500 ուժային: