Aston Martin-ը պատրաստվում է 7 տարում 7 նորույթ ներկայացնել
Международные новостиԲրիտանական հեղինակավոր Aston Martin մեքենաշինական ընկերությունը մտադիր է գալիք 7 տարիների ընթացքում ներկայացնել 7 նոր մոդել, ինչի մասին հայտնել է ընկերության ղեկավար Էնդի Փալմերը:
Ինչպես նշում է motor.ru-ն, Փալմերը մանրամասնել է, որ նորույթներն արտադրվելու են Aston Martin և Lagonga բրենդերի անվան տակ: Ներկայացվելիք փոխադրամիջոցները լինելու են սպորտքարեր, քրոսովերներ ու սեդաններ:
Աղբյուրը մանրամասնում է, որ նորույթների արտադրության համար ներդրողներից կպահանջվի 983 մլն դոլարի ներդրում: