Ուկրաինայում «ձվահարել են» Ռուսաստանի դեսպանատունը, կոտրել ապակին
Международные новостиՌուսաստանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ «Կիևում հերթական անգամ հարձակվել են Ռուսաստանի դեսպանատան վրա»:
«ՌԻԱ Նովոստի»-ն մասնավորեցնում է, որ Կիևում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին ազատելու պահանջով: Վերջինս օրեր առաջ ազատազրկման էր դատապարտվել Ռուսաստանում:
Հայտնի է, որ բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցներից մեկը ներխուժել է դեսպանատան տարածք, շարքից հանել տեսահսկման համակարգը, կոտրել ապակին: Դեսպանատան վրա նաև ձվեր են նետվել: