Քեմերոնը Թուրքիային աջակցելու կոչ կանի
Международные новостиՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը մտադիր է ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի իր գործընկերներին Թուրքիային աջակցելու կոչ անել: Այս մասին հայտնել է Դաունինգ սթրիթի գրասենյակը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Բրիտանիայի վարչապետը նաեւ կոչ է անելու տեխնիկական աջակցություն տրամադրել Աթենքին՝ անլեգալ միգրացիայի դեմ պայքարն ուժեղացնելու համար:
Նշենք որ «միգրացիոն ճգնաժամը ամենախոշոր մարտահրավերն է, որի հետ այսօր բախվում է Եվրոպան»: Քեմերոնը տեղեկացրել է բրիտանական հասարակայնությանը այն մասին, որ Էգեյան ծովում միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարում ՆԱՏՕ-ի առաքելությանը միացել են Մեծ Բրիտանիայի ՌԾՈւ Mounts Bay նավը, երեք սահմանապահ կատերների ու Wildcat մակնիշի ուղղաթիռների հետ: Դրանց խնդիրն է նույնականացնել մաքսանենգներին, որոնք միգրանտներ են ուղարկում Թուրքիայից Հունաստան ու նրանց մասին հավաքած տեղեկությունները փոխանցել Թուրքիայի առափնյա պաշտպանության ծառայությանը որպեսզի վերջինս կարողանա բերման ենթարկել միգրանտներին տեղափոխող նավերը: