Թուրքիայի ԵՄ անդամակցությունը խիստ կասկածելի է. գերմանացի նախարար
Международные новостиԳերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շաուբլը հայտարարել է, որ գերմանական կառավարությունը լուրջ կասկածներ ունի Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության հարցում:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, BBC-ին տված հարցազրույցում Շաուբլն ասել է, որ Թուրքիայի հետ ԵՄ բանակցությունները երկար ժամանակ կխլեն, սակայն, ներկա պահին այն «խիստ կասկածի աղբյուր» է հանդիսանում:
Եվրոպական բազմաթիվ աղբյուրներ եւս հայտնում են, որ Մերձավոր Արեւելքի, հատկապես, սիրիական ճգնաժամի հետ կապված Թուրքիայի տարօրինակ եւ հետադիմական գործողությունները ավելի են հետաձգում Անկարայի` եվրոպական միության անդամ դառնալու հեռանկարը: