ԵՄ-ն մարտի 10-ին ֆորմալ առումով կերկարաձգի Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիների դեմ պատժամիջոցները. աղբյուր
Международные новостиԵվրամիությունը մարտի 10-ին ֆորմալ առումով կերկարաձգի Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիների դեմ պատժամիջոցները, առանց քննարկման։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԵՄ-ում իր աղբյուրները։
Դրանց փոխանցմամբ՝ ցուցակում կմնա 146 ֆիզիկական եւ 37 իրավաբանական անձ։ «Որոշումը ֆորմալ առումով հավանություն կստանա եւ կդրվի Ներքին գործերի եւ արդարադատության հարցերով խորհրդի Ա ցուցակում (ընդունվում են առանց քննարկումների)»,- ասել է աղբյուրը։
Հաղորդվում է, որ 3 մարդու ցուցակից հանվել են, քանի որ նրանց այլեւս ողջ չեն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պատժամիջոցները կերկարաձգվեն մինչեւ սեպտեմբերի 15-ը։