Ավստրալիայում անհայտ անձիք կրակ են բացել գործարանում. կա մեկ զոհ
Международные новостиԱվստրալիայի Սիդնեյ քաղաքում անհայտ անձիք կրակ են բացել գործարանում, ինչի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, եւս երկուսը վիրավոր են։ Այս մասին հայտնում է Sky News-ը։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել մարտի 7-ի առավոտյան։ Հրաձգությունից մեկ մարդ տեղում մահացել է, երկու հոգու հիվանդանոց են տեղափոխել։ Նրանց վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ «Դեպքի վայրում գտնվում են բանակցողներն ու օպերատիվ արձագանքման խումբը, նրանք փորձում են մտնել շենք»,- ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը։
Գործարանում կարող են պատանդներ լինել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։