Բրյուսելը մինչեւ 2018 թվականն Անկարային 3.3 մլրդ դոլար կտրամադրի՝ փախստականներին պահելու համար
Международные новостиԵվրամիության իշխանությունները համաձայնել են Թուրքիայի պահանջներին. Անկարան ավելի շատ գումար եւ մեղմացված վիզային ռեժիմ կստանա:
Reuters-ի փոխանցմամբ, ԵՄ որոշման նախագծում նշվում է, որ Բրյուսելը մինչեւ 2018 թվականը Թուրքիային 3 մլրդ եվրո (3.3 մլրդ դոլար) կտրամադրի, ինչը երկու անգամ ավելի է այն գումարից, որը կողմերը քննարկել են նախկինում: Բացի այդ, ԵՄ-ն համաձայնել է մինչեւ հունիս Թուրքիայի քաղաքացիների համար մեղմացնել վիզային պահանջները, այսինքն՝ ավելի վաղ, քան նախատեսվում էր նախորդ համաձայնությամբ:
Փոխարենը Թուրքիան համաձայնել է հունական կղզիներից վերցնել բոլոր ապօրինի միգրանտներին, որոնք ԵՄ են ժամանել իր տարածքից: Բացառություն չեն կազմի նաեւ Սիրիայից փախստականները:
Ավելի վաղ Իռլանդիայի վարչապետ Էնդա Քեննին Bloomberg գործակալությանն ասել էր, որ Թուրքիան նոր պայմաններ է առաջադրել ԵՄ-ի գագաթաժողովից առաջ, որի հիմնական թեման փախստականների խնդրի լուծումն էր: Ի պատասխան, Անկարայում հայտարարել էին, որ խոսքը ոչ թե նախապայմանների, այլ առաջարկների մասին է, որոնք կհանգեցնեն ճգնաժամի հաղթահարման: