Էր Ռիադը մտադիր է ռազմաբազա ստեղծել Ջիբութիում
Международные новостиՍաուդյան Արաբիան մտադիր է նոր ռազմաբազա բացել Ջիբութիի տարածքում: Այս մասին տեղեկացնում է «Աշ-Շարկ ալ-Աուսաթ» պարբերականը:
Էր Ռիադում Ջիբութիի դեսպանի խոսքով, իր երկիրը «դիտարկում է Ջիբութիում Սաուդյան Արաբիայի ռազմաբազայի տեղակայման մասին համաձայնագրի ստորագրման հնարավորությունը»:
Ըստ ՏԱՍՍ-ի, նա նաեւ նշել է, որ համաձայնագրի ստորագրումից հետո Էր Ռիադի հետ ռազմական ոլորտում համագործակցությունը «կզարգանա բոլոր ուղղություններով՝ ցամաքային զորքերի, ռազմածովային եւ ռազմաօդային ուժերի»:
Ջիբութիի հանրապետությունը գտնվում է Աֆրիկայի հյուսիս-արեւելյան հատվածում: Երկրի տարածքի մի մասը ողողում են Ադենի նեղուցի եւ տարածաշրջանի համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող Բաբ-էլ-Մանդեբի ծոցի ջրերը: Ջիբութիում արդեն ռազմաբազաներ ունեն Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն: Ամերիկյան բազայում շուրջ 4 հազար զինծառայող է տեղակայված: