Ռուսաստանի հետ հարաբերությունները կընդլայնվեն. Ալիեւ
Международные новостиԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վստահ է, որ Բաքվի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունները կընդլայնվեն:
Այդ մասին նա հայտնել է` ընդունելով ռուսաստանյան «Գազպրոմի» տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովին, հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:
Հանդիպմանն ընդգծվել է, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ կապերը զարգանում են բոլոր ոլորտներում, գոհունակություն է հայտնվել երկու երկրի միջեւ տնտեսական, այդ թվում` էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմամբ:
Զուբկովն Ադրբեջան է եկել` մասնակցելու մարտի 10-ին բացվող Բաքվի «Դեպի բազմաբեւեռ աշխարհ» գլոբալ ֆորումին, որը կազմակերպում է Նիզամի Գյանջեւի միջազգային կենտրոնը: