Քրդերը սիրիական ընդդիմությանը մեղադրել են քիմիական գրոհ իրականացնելու մեջ
Международные новостиՍիրիայում կռվող ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատների մարտիկները հայտարարել են, որ ընդդիմադիր խմբավորումները միտումնավոր կերպով քիմիական զենքով հարված են հասցրել իրենց դիրքերին, տեղեկացնում է BBC-ն:
Քրդերի ասելով՝ միջադեպը տեղի է ունեցել Հալեպում: Նրանց դիրքերից ոչ հեռու պայթել է մի արկ, որը, ջոկատի ներկայացուցիչների խոսքով, ինչ-որ դեղին բաղադրիչ է պարունակել, ենթադրաբար՝ ֆոսֆոր:
Ապստամբներն ի պատասխան հայտարարել են, որ քիմիական զենք չեն օգտագործում: Նրանք նաեւ քրդերին մեղադրել են նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հետ համագործակցելու, իսկ քուրդ դիպուկահարներին՝ Հալեպում չափավոր ընդդիմության ներկայացուցիչներին սպանելու մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: