ԱՄՆ-ը կարեւորում է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը. Քերի
Международные новостиՌուսաստանի հետ համագործակցությունը կարեւոր է ԱՄՆ-ի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս դիրքորոշումը Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հայտնել է մարտի 9-ին կանադական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մենք դա կարեւոր ենք համարում: Նախագահ Օբաման եւ ես այն կարծիքին ենք, որ Ռուսաստանի հետ փոխգործակցությունը կարեւոր նշանակություն ունի»,- ասել է նա՝ պատասխանելով Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման հեռանկարների վերաբերյալ հեռուստաալիքի թղթակցի հարցին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: