«Բալկանյան երթուղու» փակումը չի լուծի զանգվածային ներգաղթի խնդիրը. Մերկել
Международные новостиԱյսպես կոչված բալկանյան երթուղու փակումը, որով միգրանտները հասնում են եվրոպական հարուստ երկրներ, «խնդիրը չի լուծի»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտարարել Է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը:
«Խնդիրը չի կարելի լուծել՝ միակողմանի որոշում ընդունելով,- France-Presse գործակալությունը մեջբերում Է կանցլերի խոսքը, որը հնչել Է MDR ռադիոյի եթերով:-Անհրաժեշտ Է, որ այն բավարարի ԵՄ-ի բոլոր 28 երկրներին»:
«Ստեղծված իրադրությունը ոչ կայուն Է, ոչ Էլ հարատեւ,-շարունակել Է Մերկելը:-Անձամբ ես կարծում եմ, որ Ավստրիայի միակողմանի որոշումը եւ դրան հաջորդած բալկանյան պետությունների գործողությունները կնվազեցնեն միգրանտների հոսքը մեր երկրներ, բայց միաժամանակ դրանք ոչ դյուրին վիճակում են դնում Հունաստանին»:
«Եթե մենք Թուրքիայի հետ համաձայնության չհասնենք, Հունաստանը չի կարողանա երկար ժամանակ միայնակ տանել միգրացիոն հոսքի այդ բեռը»,-եզրափակել Է կանցլերը:
Փետրվարին Ավստրիան հայտարարել Էր ԳՖՀ-ի ուղղությամբ միգրանտների «տարանցման» օրական առավելագույն բաժնաչափը 3,2 հազար մարդու մակարդակով սահմանելու մասին: Դա բացասական արձագանք առաջացրեց եվրոպական մյուս պետությունների եւ, մասնավորապես, ԳՖՀ-ի իշխանությունների կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: