ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իրանին կոչ է արել հրթիռների արձակումից հետո զգույշ եւ զուսպ գործել
Международные новостиՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն Իրանի իշխանություններին կոչ է արել «զուսպ, զգույշ եւ խելամիտ» գործել:
Ըստ Gazeta-ի, այս մասին նշված է կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում:
Նա, մասնավորապես, նշել է, որ Անվտանգության խորհուրդը №2231 բանաձեւի շրջանակում կուսումնասիրի հրթիռների արձակման մասին տեղեկությունը:
Բան Կի Մունը նաեւ Իրանին կոչ է արել զերծ մնալ միջուկային սպառազինության հետ կապված ցանկացած գործողություններից: