Բեն Քարսենն աջակցություն է հայտնել Դոնալդ Տրամպին ԱՄՆ հանրապետականների մրցապայքարում
Международные новостиԱՄՆ նախագահի նախնական կուսակցական ընտրապայքարում Բեն Քարսենը հայտարարել է հանրապետական թեկնածու դառնալու հարցում Դոնալդ Տրամպին իր աջակցության մասին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով BBC-ն, հանրապետական կուսակցության թեկնածու դառնալու ընտրապայքարում ներկայում մնացել են չորս մասնակիցներ` Դոնալդ Տրամպը, Թեդ Քրուզը, Մարկո Ռուբիոն և Ջոն Քեյսիքը:
Հանրապետական մրցապայքարում առաջիկա կարևորագույն փրայմերիզը (նախնական կուսակցական ընտրություն) կայանալու է մարտի 15-ին Ֆլորիդայում:
Նեյրովիրաբույժ Բեն Քարսենը մրցապայքարից դուրս եկավ մարտի 5-ին: