ԱՊԼ խորհուրդը «Հըզբալլահ»-ն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել
Международные новостиԱրաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) խորհուրդը, կազմակերպության ԱԳ նախարարների մակարդակով, լիբանանյան «Հըզբալլահ» շարժումն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել: Այս մասին հանդիպման ավարտից հետո հայտարարել է Բահրեյնի ԱԳՆ տեղակալ Վահիդ Սայարը:
«ԱՊԼ խորհուրդը կողմ քվեարկեց «Հըզբալլահ»-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուն: Իրաքն ու Լիբանանը ձեռնպահ մնացին, ինչպես նաեւ Ալժիրը, որը դեմ է այդ որոշման մի քանի կետերին»,- իր հերթին նշել է Քուվեյթի դիվանագետը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, մարտի սկզբին Թունիսում հանդիպման ժամանակ արաբական երկրների ՆԳ նախարարները, բացառությամբ Իրաքի, «Հըզբալլահ»-ն ահաբեկչական կազմակերպություն էին ճանաչել: