Գեոֆիզիկոսները հզոր երկրաշարժ են կանխատեսել Քալիֆորնիայում
Международные новостиՔալիֆորնիայի գեոֆիզիկոսները կանխատեսել են հզոր երկրաշարժ, որը կարող է տեղի ունենալ նահանգի հարավում ու կրկնել 1812 թ. աղետը: Գիտնականների հետազոտությունը հրապարակվել է Science Advances ամսագրում:
Սան Խուան Կապիստրանո քաղաքի տարածքում 1812թ. դեկտեմբերի 8-ին 7.5 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել՝ ամենահզորը Քալիֆորնիայի պատմության մեջ:
Հետազոտությունը ցույց է տվել, որ երկրաշարժը կարող է կրկնվել եւ ավելի աղետալի հետեւանքներ ունենալ Քալիֆորնիայի համար, քան մինչ այդ էին կարծում: Այդ նպատակով գեոֆիզիկոսները կառուցել են երեւույթի դինամիկ մոդելը ու հետեւել դրա էվոլյուցիային ժամանակի ընթացքում, հայտնում է Lenta–ն: