Հավանայում Ֆիդել Կաստրոյին նվիրված ցուցահանդես է բացվել
Международные новостиՀավանայի Սիգար փաթաթողների պալատում բացվել է Ֆիդել Կաստրոյին նվիրված նկարների ցուցահանդես: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը`վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ներկայացվել են հայտնի կուբացի վարպետ Ռոհելիո Ֆունդորայի երեք տասնյակ նկարներ: Աշխատանքները պատմում են երկրի պատմական առաջնորդի կյանքի տարբեր շրջանների մասին: Ցուցահանդեսը նվիրված է Կաստրոյի 90-ամյակին: Այն կրում է «Ֆիդել. կյանք հեղափոխությունում» խորագիրը:
Ֆիդել Կաստրոն միակ պատմական դեմքը չէ, որին անդրադարձել է նկարիչը: Նա նկարների շարք է նվիրել մի շարք հայտնի միջազգային և հասարակական գործիչների, մշակույթի և արվեստի ներկայացուցիչների: