Սիրիայում բռնության մակարդակը նվազել է 80-90 տոկոսով. Ջոն Քերի
Международные новостиԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայում կրակի դադարեցումից հետո բռնության մակարդակը նվազել է 80-90 տոկոսով: Նրա խոսքով, խաղաղության պայմանագրի դրույթներն, ընդհանուր առմամբ, պահպանվում են: Այս մասին հաղորդում է Արմենպրեսը` հղում կատարելով «BBC»-ին:
«Մենք հստակ հասկացրել ենք, որ նախագահ Ասադը չի կարող այս գործընթացն օգտագործել սեփական նպատակների համար, երբ մյուս կողմերը անզվորեն փորձում են պահպանել պայմանները»,-ասել է Քերին:
Պետքարտուղարի խոսքով, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները մարտի 12-ին կհանդիպեն Ամմանում և Ժնևում՝ քննարկելու սիրիական ընդդիմադիր խմբերի ներկայացրած դժգոհությունները` կապված հաշտության պայմանների խախտման հետ: