Պակիստանում ածխահանքի փլուզման հետեւանքով 8 մարդ է զոհվել
Международные новостиՊակիստանի հյուսիս-արեւմուտքում հորդառատ անձրեւների հետեւանքով ածխահանքում փլուզում է տեղի ունեցել: Ըստ Associated Press-ի, առնվազն 8 հանքափոր է զոհվել, 4 հոգի անհետ կորած է համարվում:
Տեղական վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Դոստ Մոհամմադը հայտարարել է, որ Օրաքզայ շրջանում գտնվող հանքահորում հաջողվել է 29 հանքափորի փրկել:
Gazeta-ի փոխանցմամբ, մեկ այլ պաշտոնյա նշել է, որ երկրի հյուսիս-արեւմուտքի մեկ այլ շրջանում հորդառատ անձրեւների հետեւանքով տների տանիքներ եւ պատեր են փլուզվել, ինչը հանգեցրել է 7 հոգու մահվան: